Քննարկել են Վիետնամի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը
Հասարակություն
16 Սեպտեմբերի 2022, 17:53ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 16-ին ընդունել են Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դանգ Մին Քհոյին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր։
Կարևորելով 2017 թվականին Հանոյում կայացած Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները՝ կողմերն անդրադարձել են նաև հանձնաժողովի երկրորդ նիստի և դրա շրջանակում գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությանը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն