Կառավարությունը սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու որոշում է ընդունել
Հասարակություն
16 Սեպտեմբերի 2022, 13:53ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը ՀՀ ազգային ժողով ներկայացնելու մասին» որոշում՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը հաստատելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ըստ հիմնավորման՝ աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 973,673 հազ․ դրամ։ Ըստ այդմ, նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների տրամադրում:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն