ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստնե Գրիգորյանը տեղեկացրել է՝ «Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այս պահի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման արդունքում Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։
Այդ թվում տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ»։