Հասարակություն

Ոստիկանները սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դեպք են բացահայտել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ պետական-հասարակական ունեցվածքի և խարդախության՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 6, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման` 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ագրեսիայի՝ 2-ական, համակարգչային հանցագործության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անասնաբուժական կամ բույսերի հիվանդությունների կամ վնասատուների դեմ պայքարելու կանոնները խախտելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ֆիզիկական ներգործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: