Հասարակություն

Կառավարության նիստում ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները

ՀՀ կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։ Նախարարը տեղեկացրել է, որ ագրեսիայի հետևանքով տուժել է Կեչուտի ջրամբարը, որտեղ ընկել է երկու արկ։ Վայոց ձորի մարզում տուժել են հյուրատներ, առողջարաններ, փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի շենքը,անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույք։ 

Ըստ նախարարի՝ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ունենք էլեկտրամատակարարման գծերի խափանումներ, վնասվել են ցորենի արտեր։ Սոթքում վնասվել է 55-60 տուն. «Ունենք նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում»։

Փաշինյաննը հանձնարարել է գույքագրել հասցված խնդիրները՝ լիարժեք վերականգնողական աշխզտանքների նպատակով համապատասխան միջոցներ տրամադրելու համար. «Եւ մասնավոր անձանց, և համայնքներին, և ընկերություններին պետք է աջակցել, որ նրանց կրած վնասները վերականգնվեն»։

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ Ադրբեջանը թիրախավորել է հենց քաղաքացիական բնակչությունը. «Մենք արձանագրել ենք 1 քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից: Կա 6 քաղաքացիական վիրավոր»: