Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022

USD406.79

EUR393.03

RUB5.94

Երևան 24 ℃

Рус Eng

Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկվել են

Հասարակություն

15 Սեպտեմբերի, 20:40

Էջմիածնի հիմնադրման 2707-ամյակին նվիրված միջոցառումները չեղարկվել են։ Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետարանը։ 
 
«Պայմանավորված վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված պաշտոնական, մշակութային, տոնական բոլոր միջոցառումները, քաղաքային գրադարանի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը և Քուֆթայի փառատոնը չեղարկված կամ անժամկետ հետաձգված են:
 
Դեռևս շարունակվում են միայն «Բարեկամության ներկապնակ» միջազգային սիմպոզիումի նախապատրաստական աշխատանքները. սիմպոզիումին մասնակցում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի արվեստագետներ, որոնք շուրջ մեկ շաբաթ կլինեն Էջմիածնում: Հարկ ենք համարում արվեստի միջոցով անդրադարձ կատարել մեր քաղաքի հիմնադրման օրվան և միջազգային հանրության ու մամուլի արձագանքը ևս մեկ առիթով բեկել Հայաստանի ուղղությամբ: Սիմպոզիումը նախատեսված է հոկտեմբերի 1-7-ը»,- նշված է գրառման մեջ:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության