Հասարակություն

Սյունիքում ԱԻՆ փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել է

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Սյունիքում փրկարար ծառայողներից մեկի հետ կապը կորել է։ 

«ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու։

Խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոստանյանը։