Հասարակություն

«Կարմիր խաչը» հավաքագրում է գերեվարված հայ զինծառայողների տվյալները

Ադրբեջանի հարձակման հետևանքով հավանական գերեվարված հայ զինծառայողների ընտանիքները երեկվանից այցելում են ԿԽՄԿ. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին՝ հավելելով, որ իրենք կապի մեջ են ընտանիքների հետ։ 

Ամատունին փոխանցեց, որ այդ ամենը հավաքագրում են, որպեսզի մյուս կողմին որոշակի տվյալներ ներկայացնեն։

Գերիների վերաբերյալ վիճակագրություն, սակայն, «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչը չհրապարակեց. «Հիմա դեռ հավաքագրում են տվյալները, և գրանցումներն ընթացքի մեջ են»,- հայտնեց Ամատունին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս պահին, սակայն, իրավիճակը խաղաղ է։

Հայկ Մագոյան