Հայաստան

Վայոց ձորում մեքենա է այրվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 22։32-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:58-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է ավտոմեքենայի սրահը և ետնամասը։