Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը Վայքում ծանոթացել է բուժօգնության կազմակերպման և համալրման ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ ծանոթանալու բուժօգնության կազմակերպման և համալրման ընթացքին։

Նախարար Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Այցելել եմ Վայքի բժշկական կենտրոն, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման և համալրման ընթացքին: Գնահատել լրացուցիչ հզորությունների ծավալման համար նյութատեխնիկական միջոցներով ապահովման անհրաժեշտությունը, տեսակցել պացիենտներին»: