ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նպատակով ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները նախորդ օրը հավաքել են 35 ստորագրություն։ Ըստ Մանուկյանի, անհրաժեշտ է առնվազն ևս 18 ստորագրություն՝ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է. «Մենք պաշտոնապես հայտարարություն արել ենք: Մեր պատգամավորները ձևաթղթի վրա դրել են ստորագրություններ: Հիմա աշխատանքներ են տարվում, հիմա ակնկալում ենք, որ ևս 18 պատգամավոր միանա: Նաև, բնականաբար, կարող են քաղաքական համաձայնություններ լինել»։
Ըստ նրա՝ ձևաթղթում լինելու է նաև ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի անունը: Սակայն Գեղամ Մանուկյանը չի մանրամասնել, թե ո՞վ է լինելու իրենց թեկնածուն։