Հասարակություն

Փրկարարները գործուղվել են Վայոց Ձորի մարզ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները սեպտեմբերի 15-ին ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գործուղղվել են Վայոց Ձորի մարզ:

Նպատակն է՝ ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցության և այլ գործառույթներ։