Նիկոլ Փաշինյանի խոսքը ձևախեղվել և նենգափոխվել է․ ՀՀ ԱԱԾ
Հասարակություն
14 Սեպտեմբերի 2022, 22:39ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
«Սույն հաղորդագրությամբ ՀՀ ազգաբնակչությանը կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։
Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման»,- ասված է հայտարարությունում։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն