Հասարակություն

Հայկական կողմն ունի 105 զոհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանի ռազմական ագրսեիայի հետևանքով Հայաստանն ունի 105 զոհ. այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Փաշինյանը նաև նշել է. «Երբ մենք ասում ենք՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաեւ նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին: Դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա։ ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնության՝ այդ թվում ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապահովելու համար։ Ընդ որում, նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը՝ Սոթք-Խոզնավար հատվածում»։