Հասարակություն

Սոթքում ռմբակոծության հետևանքով վնասվել է 40-50 բնակարան, տուժել է քաղաքացիական 3 անձ

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը, երբ ադրբեջանական կողմի կրակահերթն սկսվեց, Գեղարքունիքի մարզում վնասվել են մի քանի գյուղեր, որոնցից 2-3-ը՝ սահմանամերձ։ Այս մասին Radar Armenia-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրից հայտարարեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։  

«Մասնավորապես, վնասներ են կրել Սոթքը, Կութը, Նորաբակ, Ազատ գյուղերը։ Բնակիչները տարհանվել են։ Սոթքում ռմբակոծության հետևանքով վնասվել է 40-50 բնակարան, Կութում՝ 10-12, Նորաբակում՝ 5-7 բնակարան և Սոթէի վարչական շենքը։ Հակառակորդի կրակահերթից տուժել է քաղաքացիական 3 անձ»,- ասաց Ահարոն Խաչատրյանը։