Հասարակություն

Հայտնի է, թե ինչու է բերման ենթարկվել Էդգար Ղազարյանը

Ոստիկանությունն ԱԺ-ի մոտից բերման է ենթարկել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանին։

Ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ այսօր օրվա ընթացքում ոստիկանություն է բերվել 2 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Ի դեպ, քիչ առաջ Էդգար Ղազարյանը տեղեկացրել է, որ դուրս է եկել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնից և շարժվում է դեպի Ազգային Ժողովի բակ։