Ադրբեջանական կողմը մոտ երկու ժամ ինտենսիվությամբ թիրախավորել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակելի տները։
Radar Armenia-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ բնակիչները տարհանվել են Սոթքից։

Միայն Սոթքում վնասվել է շուրջ 60 տուն։

Թշնամու նշանառության տակ են հայտնվել նաև տրանսպորտային միջոցներ։