Հասարակություն

Հայաստանը չի կարող չլինել ՀԱՊԿ-ի մեջ. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Հայաստանը չի կարող չլինել ՀԱՊԿ-ի մեջ, որովհետև այն մոտ է մեր աշխարհագրությանը։ 

«Հավաքական անվտանգության տարածաշրջանի հետ կապված մենք խնդիրներ ունենք։ Ես միշտ ասում եմ, որ ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հիմքում առաջին հերթին ընկած է հենց մեր աշխարհագրությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։ 

Ըստ Օհանյանի՝ եթե Հայաստանն ինքն իրեն չի կարող պաշտպանել, ոչ մի միջազգային կառույց այդ քայլին չի գնա. «Եթե դու քո տունը չես պահում, հարևանը չի գալու քո տան մեջ ինչ-որ բարեկարգման աշխատանքներ իրականացնի։ Այս իշխանությունների կատարած այդ բացթողումների, դավաճակական կեցվածքի արդյունքում է, որ հիմա մենք գտնվում ենք այս վիճակում։ Հիմա ՀԱՊԿ-ում որոշել են իրենց ներկայացուցիչներին ուղարկեն, որ գան գնահատական տան, հետագա ընթացքը չգիտեմ՝ ինչպես կլինի»։