Ժամը 18։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ժամը 15։00-17։00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրեր։ Լայնորեն կիրառվել են ԱԹՍ-ներ։
Ժամը 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն այժմ մարվել է։
17։00-ից նշված ուղղությամբ հրթիռահրետանային հարվածների ինտենիվությունը թուլացել է։
ՀՀ զինված ուժերը ձեռնարկում են բոլոր միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:
Զոհերի թիվը՝ 105, հրապարակվել է քիչ առաջ՝ ՀՀ վարչապետի կողմից:
Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է ՊՆ թեժ գծի 1- 28 հեռախոսահամարը: