Հասարակություն

Շաղափ գյուղում անասնակեր է այրվել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 20:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 04։11-ին, մարվել՝ 06։03-ին: Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր: