Հասարակություն

Հակառակորդի կրակոցներից Սյունիքի մարզում ճանապարհ է վնասվել

Հակառակորդի կրակոցներից Սյունիքի մարզում վնասվել է Սիսիանից Նորավան տանող ճանապարհը։ Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։

Նրա խոսքով. «Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չունենք։ Ճանապարհը գործում է, բայց վնասվել է»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հայկ Մագոյան