Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է ընտանեկան բռնության 2 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 5-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, ընտանեկան բռնության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացենլու կամ վատնելու, շորթելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, դրամանենգության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։

Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: