Հասարակություն

Սիսիանում հիմա հարաբերական խաղաղ է

«Սիսիանում այս պահին հարաբերական խաղաղ իրավիճակ է՝ կրակոցի ձայներ չկան, իսկ մի քանի ժամ առաջ հակառակ պատկերն էր». Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին Սիսիանի համայնքապետարանից։

«Առավոտյան 5։30-ից շատ ուժեղ ձայներ էին լսվում Իշխանասարի կողմից, որը շարունակվել է մինչև ժամը 8-ը»,- ասացին քաղաքապետարանից՝ նշելով, որ քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ տուժածներ չկան։ 

Ըստ Սիսիանի համայնքապետարանի՝ գիշերվա 01։00-ի տվյալներով չկան վնասված ենթակառուցվածքներ, իսկ այս պահին նոր տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հակառակորդն ինտենսիվ հրետակոծում է Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը, իսկ մյուս ուղղություններով փոխհրաձգության ինտենսիվությունը թուլացել է։

Հայկ Մագոյան