Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 17 ℃

Рус Eng

Հակառակորդը հարվածել է Սոթքի դպրոցին

Հասարակություն

13 Սեպտեմբերի, 11:08

Վարդենիսում հակառակորդի այսօրվա կրակոցների արդյունքում քաղաքացիների շրջանում զոհեր չկան, երեք անձ թեթև մարմնական վիրավորում է ստացել. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետարանի լրատվության բաժնի ղեկավար Էդգար Պետրոսյանը։

Նրա խոսքով, գիշերը քաղաքացիները տարհանվել են՝ վիրավորները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ. «Ենթակառուցվածքներից միայն Սոթքի դպրոցի վրա է հարված եղել։ Սոթք գյուղում նաև հրետակոծվել են մի քանի տներ»։

Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին կրակոցները մի քիչ թուլացել են. «Ինտենսիվությունը թուլացել է, բայց այնպես չի, որ չեն կրակում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հայկ Մագոյան

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության