Հասարակություն

Սյունիքում ռուսական ստորաբաժանումներն Ադրբեջանի հարձակման առաջին իսկ վայրկյաններին լքել են իրենց վերապահված հենակետերը (Տեսանյութ)

Radar Armenia-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի (Սարաշենի հատվածում) հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղակայված ռուսական ստորաբաժանումներն Ադրբեջանի ԶՈւ սանձազերծած հարձակման առաջին իսկ վայրկյաններին լքել են իրենց վերապահված հենակետերը։

Տեսանյութում պատկերված տվյալ հենակետն է և այն զբաղեցրած ադրբեջանցի զինծառայողները։ Տեսանյութում նաև երևում է ռուսական խաղաղապահների զրահամեքենան։