Հասարակություն

Գորիսում հրետանակոծությունից բնակելի տուն է վնասվել

Գորիսում հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից տուժածներ չկան,- այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գորիսի համայնքապետարանից։ Սակայն հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակչությանը՝ վնասվել է բնակելի մեկ տուն։ 

Համայնքապետարանից նաև փոխանցեցին, որ մինչ այս պահը քաղաքում լսվում են հրետանակոծության ձայներ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ 

Հայկ Մագոյան