Հասարակություն

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել. ՀՀ ԱՆ

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։