Հասարակություն

Ժամը 05-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել․ ՀՀ ՊՆ

Ժամը 05-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

«Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ՝ ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներ։  

Սահմանի որոշ հատվածներում ընթանում են դիրքային մարտեր։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։ 

Ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։