Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022

USD406.79

EUR393.03

RUB5.94

Երևան 24 ℃

Рус Eng

Ժամը 04-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ․ ՀՀ ՊՆ

Հասարակություն

13 Սեպտեմբերի, 4:20

Ժամը 04-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ, դիրքային մարտերը շարունակվում են։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք պատասխան է հասցնում հակառակորդին և ամբողջ ծավալով կատարում իր առջև դրված մարտական խնդիրները։ Հայկական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

 

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության