Հասարակություն

Ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: