Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 18 ℃

Рус Eng

Ներդրվում է զենք ստանալու քննական կարգ

Հասարակություն

12 Սեպտեմբերի, 16:19

ԱԺ-ն քննարկել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ներկայացնելով նախագիծը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրեց, թե վերջին 5 տարվա տվյալներով որքան քաղաքացի է դիմել՝ թույլտվություն ստանալու համար՝ ըստ զենքի տեսակների:

«Ողորկափող՝ 1543՝ 2017 թվականին, 2018-ին ՝ 1663, 2019-ին՝ 750, 2020-ին՝ 3615, 2021-ին՝ 2450: Համապատասխանաբար ակոսափողը՝ 2017-ին՝ 351, 2018-ին՝ 632, 2019-ին՝ 449, 2020-ին՝ 354, 2021-ին՝ 692»,-ասաց Գաբրիելյանը:

Ըստ նրա. «Ներկայում ՀՀ–ում 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համապատասխան բուժզննում անցնել, ներկայացնել տեղեկանքներ, լինել որսորդմիության անդամ, դիմել ոստիկանություն և ստանալ ողորկափող հրազեն։ Մեր առաջարկած նախագծով 18 տարին լրացած քաղաքացու համար մենք ներդնում ենք քննական կարգ, որը ենթադրում է տեսություն և պրակտիկա»։ Գաբրիելյանի խոսքով նախագծի նպատակն է բարձրացնել քաղաքացու պատասխանատվությունը զենքի նկատմամբ, ինչպես նաև զենքի հետ վարվելու կանոնների իմացությունը։

Պատգամավորը նշեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` օրինական ակոսափողով հրազենով կատարված հանցագործությունները կազմում են ընդհանուրի 1.4 տոկոսը, ողորկափողով հրազենով կատարվածները` 3 տոկոսը։ Գաբրիելյանը չբացառեց` կարգավորման արդյունքում հնարավոր է այս վիճակագրությունն ավելանա. «Բայց նաև հենց դրա համար է քննական կարգը ներդրվում, որպեսզի այդ ռիսկը շատ ավելի վերահսկելի լինի»։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության