Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD405

EUR384.65

RUB6.43

Երևան 17 ℃

Рус Eng

25-ամյա երիտասարդն ատրճանակից պատահաբար կրակել է իր ու 89-ամյա տատի ուղղությամբ

Հասարակություն

12 Սեպտեմբերի, 14:10

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի կողմից իր և տատի առողջությանը անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երևան քաղաքի՝ 25-ամյա բնակչի և վերջինիս՝ իր հետ բնակվող 89-ամյա տատի՝ հրազենային վնասվածքներով «Շենգավիթ բժշկական կենտրոն» տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 9-ին` ժամը 19:15-ին։

Նախնական տվյալներով՝ երիտասարդն իրենց տանը, իր մոտ ապօրինի պահվող «Макаров» տեսակի ատրճանակից, պատահական կրակոց է արձակել՝ անզգուշությամբ վնասելելով իր որովայնի կողային հատվածը և տատի ոտքը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է «Макаров» տեսակի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով և կրակված պարկուճ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, ստացվել են արգասիքների նմուշներ, առգրավվել են դեպքի պահին երիտասարդի և վերջինիս տատի հագին եղած հագուսները, նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության