Հասարակություն

Պետությունը միայն փոստային առաքումների վրա տարեկան ծախսում է 3-5 մլն դոլար

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նույնականացման քարտ ստացող յուրաքանչյուր քաղաքացի պետությունից նաև էլեկտրոնային հասցե է ստանում։ Սակայն, ըստ նրա, այդ հասցեից ոչ միայն օգտվողներն են շատ քիչ, այլև նույնիսկ դրա մասին իմացողները։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նշեց, թե ամենամոտավոր հաշվարկով պետությունը միայն փոստային առաքումների վրա տարեկան 3-5 մլն դոլար է ծախսում։ Ըստ նրա, փոստային ծանուցումնրը 30-40 տոկոս դեպքերում հասցեատեերին չեն հասնում, և քաղաքացին անհրաժեշտ ծանուցումը չի ստանում։ Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ծանուցումներ չստանալու տարբերակը գրեթե կբացառվի։

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մանրամասնելով վարկային պայմանագրի պայմանները, նշեց, որ այն նախատեսում է պետության շուրջ 400 ծառայություններ հավաքել 1 էլեկտրոնային հարթակի մեջ. «Մեկ անգամ նույնականացվելով ու հարթակ մուտք գործելով` քաղաքացին կկարողանա ստանալ պետական մարմինների բոլոր ծառայությունները առցանց տարբերակով»։