Շաբաթ, 1 Հոկտեմբերի 2022

USD406.79

EUR393.03

RUB5.94

Երևան 21 ℃

Рус Eng

Ոստիկանությունը կիրականացնի իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների հաշվառում

Հասարակություն

12 Սեպտեմբերի, 16:59

Ոստիկանությունը իրավախախտում կամ հանցագործություն կատարած անչափահասների հաշվառում կիրականացնի։

«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ գործող համաձայն՝ Ոստիկանությունը հանցագործությունների եւ այլ իրավախախտումների դեմ պայքարելիս օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պարտավոր է իրականացնել պետական եւ հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաեւ հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ:

Ըստ նրա. «Մինչդեռ «Ոստիկանության մասին» օրենքի որեւէ հոդվածում ամրագրված չէ անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ։ Նախագծով նախատեսվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել դրույթ, որի համաձայն Կառավարության սահմանված կարգով կիրականացվի իրավախախտում թույլ տված կամ հանցագործություն կատարած անչափահաս պրոֆիլակտիկ կանխարգելիչ հաշվառում»։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության