Չարլզ III-ը պաշտոնապես հռչակվել է ավստրալական պետության թագավոր։ Այս մասին Վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է Կանբերայի խորհրդարանի շենքում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Չարլզ III-ը հանդիսավոր արարողությամբ թագավոր է հռչակվել նաև Նոր Զելանդիայում։
Նախօրեին Չարլզ III-ը հռչակվել էր Կանադայի թագավոր։
Հիշեցնենք, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկան հասակում։ Նա երկիրը ղեկավարել է 70 տարի։ Նոր թագավոր է դարձել նրա որդին՝ Չառլզը։