Սեպտեմբերի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի 33-ամյա Անտոն Նիկոլաևիչի վարած Volkswagen մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Հարությունյանի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Իսկ Ա․ Նիկոլաևիչն ու Կ․ Հարությունյանի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Լիաննա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափովել են «Իջևան» բժշկական կենտրոն։