Հասարակություն

Փրկարարները հայտնաբերել են Գանձակ գյուղի հարակից սարում կորած հովիվին

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում չեն կարողանում կապ հաստատել սար բարձրացած հովիվի հետ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացրին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղին հարակից արոտավայրում հայտնաբերել են Ս․ Ս․-ին (ծնված1977 թ.)։


Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 3 ոստիկանության աշխատակից և Գանձակ գյուղի 12  բնակիչ: