Հասարակություն

Սուրեն Պապիկյանը այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկացրին Հայաստանի պաշտպանության նախարարությունից:


Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին: