«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման մասնակիցները պատասխանել են հարցին, թե որքանո՞վ են գոհ կամ դժգոհ գործող Կառավարության նախարարների աշխատանքից, հարցվողների 62 տոկոսը նշել է որ շատ գոհ և գոհ է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 48 տոկոսը՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, 43 տոկոսը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 39 տոկոսը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, 37 տոկոսը՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, 36 տոկոսը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 35 տոկոսը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 33 տոկոսը՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից, 31 տոկոսը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, 29 տոկոսը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից:
Հարցին, թե որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ ՀՀ ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատանքից, հարցվողների 30 տոկոսը պատասխանել է, որ ամբողջովին գոհ է, 23 տոկոսը՝ մասամբ գոհ է, 6 տոկոսը մասամբ դժգոհ է, 11 տոկոսն ամբողջովին դժգոհ է, 28 տոկոսն առնչություն չի ունեցել, 2 տոկոսը չի պատասխանել հարցին:
«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին 7 տոկոսը պատասխանել է՝ շատ դրական, 21 տոկոսը՝ մասամբ դրական, 11 տոկոսը՝ մասամբ բացասական, 48 տոկոսը՝ շատ բացասական, 13 տոկոսը չի պատասխանել հարցին:
«Ձեր կարծիքով, ո՞վ է կրում ամենամեծ պատասխանատվությունը Ուկրաինայում պատերազմի համար» հարցին հարցվողների 17 տոկոսը պատասխանել է՝ ԱՄՆ-ն, 16 տոկոսը՝ բոլոր կողմերը հավասարապես, 14 տոկոսը՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անձամբ, 10 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, 8 տոկոսը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ, 6 տոկոսը՝ Ուկրաինայի իշխանությունները, 5 տոկոսը՝ ՌԴ-ն, 2 տոկոսը՝ ԵՄ-ն, 1 տոկոսը՝ այլ պատասխան և 20 տոկոսը չի պատասխանել հարցին: