Հասարակություն

Ապօրինի պահվող ատրճանակով թոռը կրակել և վնասվածք էր պատճառել իրեն ու տատին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Մանանդյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա երիտասարդի և 89-ամյա կնոջ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ 25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող «Մակարով» տիպի ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր որովայնին, ինչից հետո գնդակը վնասել է նաև 89-ամյա տատի ոտքը:

Զենքը առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: