«Միջազգային հանրապետական ինստիտուտի» կողմից 2022 թվականի հունիսին անցկացված հարցման մասնակիցների 53 տոկոսը (2021թ.-45%) խիստ դրական ու դրական կարծիք ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:
Հարցվածների 34 տոկոսը (2021թ.-28%) խիստ դրական և դրական կարծիք ունի Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, 23 տոկոսը՝ (2021թ.-20%) Ռոբերտ Քոչարյանի, 23 տոկոսը՝ (2021թ.-11%) Լևոն Տեր-Պետրոսյանի, 19 տոկոսը՝ (2021թ.-10%) Սերժ Սարգսյանի, 12 տոկոսը՝ (2021թ.-9%) Իշխան Սաղաթելյանի և 12 տոկոսը՝ (2021թ.-7%) Արթուր Վանեցյանի:
Հարցումների համաձայն՝ հարցվողները խիստ բացասական և բացասական կարծիք ունեն հետևյալ գործիչների մասին. Նիկոլ Փաշինյան-33% (2021թ.-33%), Ալեն Սիմոնյան-37% (2021թ.-40%), Ռոբերտ Քոչարյան-61% (2021թ.-57%), Լևոն Տեր-Պետրոսյան-55% (2021թ.-64%), Սերժ Սարգսյան-63% (2021թ.-69%), Իշխան Սաղաթելյան-60% (2021թ.-47%), Արթուր Վանեցյան-64% (2021թ.-67%):