Հասարակություն

Առեղծվածային դեպք Երևանում. հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ  89-ամյա տատը՝ «Շենգավիթ» ԲԿ: Այս պահին նշված հիվանդանոցներ են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: