Հայաստանում 2019թ. մինչև 2022 թ. հունիսը վրաերթի հետևանքով զոհվել է 351, վիրավորվել՝ 3821 քաղաքացի. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։
Այս տարվա առաջին կիսամյակում վրաերթից զոհվել է 29, վիրավորվել՝ 481 մարդ։
Վրաերթի զոհերի 62%-ը արական, 38%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ են, իսկ վիրավորված տղամարդկանց և կանանց թիվը համարյա հավասար է (1916 արական, 1905 իգական)։
2019-2022 թթ. վրաերթի հետևանքով զոհված 351 քաղաքացիների 32%-ը 64-ն անց մարդիկ են, իսկ 82%-ը մինչև 25 տարեկաններ։
Հայկ Մագոյան