Հասարակություն

Ապահովագրավճարներն ավելացել են

Այս տարվա ընթացքում ավելացել են ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարները, իսկ հատուցումների չափը գրեթե չի փոխվել։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2022թ. առաջին կիսամյակում ապահովագրավճարը կազմել է 33 մլրդ 967,3 մլն դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 26 մլրդ 877,4 մլն դրամ է եղել։

Ինչ վերաբերում է հատուցումներին, ապա 2022թ. առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 13 մլրդ 289,3 մլն, նախորդ տարի՝ 13 մլրդ 585 մլն։

2021

առաջին եռամսյակ  16 մլրդ 491.4 մլն դրամ

երկրորդ եռամսյակ  10 մլրդ 386 մլն դրամ

2022

առաջին եռամսյակ  20 մլրդ 329.3 մլն դրամ

երկրորդ եռամսյակ  13 մլրդ 638 մլն դրամ