Հասարակություն

Սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստները ավելանում են 3000 դրամով

Սեպտեմբերի 1-ից 3000 դրամով բարձրացվել է կենսաթոշակներն ու նպաստները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 21000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակը 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն։

Նախարարը տեղեկացրեց. «Գործող բանաձևով և օրենքով կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան խոստացված 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ հասցնելով 31600 դրամի, ինչը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները կստանա մեր խոստացած 3000 դրամը»։

Նախարարը նաև նշեց, որ մարդիկ, որոնց կենսաթոշակը սեպտեմբերի 1-ից ոչ թե 3000 դրամով, այլ շատ ավելի քիչ էր բարձրացել, և հիմա գումարի մյուս մասը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի հետ միասին։ 

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ այս քայլը կարևոր առաջընթաց որակեց, ընդգծելով, որ սոցիալական խնդիրների լուծմանը միտված կարևորագույն գործիքը տեղ է գտել կառավարության ծրագրում։