Կառավարության որորշմամբ կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ կդարձնեն ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հեկտար, պետք է լինեն բազմաթիվ ծառայություններ՝ և՛ ֆինանսական, և՛ ոստիկանական, և՛ մաքսային, որպեսզի շուկայում ոչ միայն մեքենա գնել-վաճառել լինի, այլ նաև հնարավոր լինի մաքսազերծել մեքենան. «Մեքենա գնելուց հետո տեղում պետք է հաշվառում իրականացնել, պետհամարանիշերը ստանալ»։
Ըստ Սանոսյանի՝ նախագիծը բավական երկար են քննարկել. այն համապատասխանում է տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ նշեց, թե որոշման ընդունումը կօգնի ոստիկանության գերծանրաբեռնվածությունը մի-փոքր թեթևացնել։