Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում. «Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության»։
Մետրոպոլիտենը պատճառված անհարմարության համար՝ հայցում է ուղևորների ներողամտությունը։