Այսօր Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանում ռումբի մասին ուսումնավարժական բնույթի ահազանգ է եղել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։
Քաղաքացիները տարհանվել են, և որոնողական աշխատանքներ կատարվել։
Կոստանյանը տեղեկացրեց, որ Մետրոպոլիտենում վարժանքներ են ընթանում։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ահազանգ է ստացվել Սասունցի Դավիթ կայարանում՝ գնացքներում, ռումբեր տեղադրելու մասին։