Փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ ողջ անձնակազմը, աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար են ստանալու։ Տեղեկությունը Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ ԱԻՆ աշխատակիցները պարգևավճար կստանան ԱԻՆ-ի օրվա առթիվ։ ՀՀ-ում ԱԻՆ օրը նշվում է սեպտեմբերի 4-ին։
Նշենք՝ նախորդ տարի գերատեսչության աշխատակիցներն ու փրկարարները ԱԻՆ օրվա կապակցությամբ պարգևավճար չեն ստացել։
Հայկ Մագոյան