Հասարակություն

Հայտնի է՝ ովքեր են ձերբակալվել «Սուրմալու»-ի գործով

Հայտնի է՝ ովքեր են ձերբակալվել  «Սուրմալու»-ի գործով

Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվածներից մեկը փոխտնօրենն է, մյուսը վարձակալն ու պահեստը շահագործող անձինք։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ օգոստոսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտաւրարություն էր տարածել, որ չորս անձ ձերբակալվել է՝ երկուսը ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով, երկուսը՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական վարույթի նախաքննության մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16, անհետ կորած է համարվում 1 անձ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական